Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ներճամբարային գզվռտոց

Ներճամբարային գզվռտոց
03.10.2023 | 11:11

Պատճառն աշխարհաքաղաքական է. այս ամենին հասցրեց արևմտամետությունն (փողասիրություն) ու հակառուսականությունը, չլիներ Հայաստանում արևմտամետ էլիտա, չէր լինի գունավոր հեղափոխություն և վերջինիս հետևանք Արցախի կորուստ, հազարավոր զոհեր և երեքհազարամյա պատմության մեջ առաջին անգամ Արցախն առանց հայի:

Մեզ նման պետություններում, եթե իշխանությունն ու ընդդիմությունը նույն աշխարհաքաղաքական տեքստերն են ասում, դա նշանակում է, որ տեղի է ունենում ներճամբարային գզվռտոց, ոչ թե իրական իշխանափոխության համար պայքար:

Արևմտամետ իշխանության և «ընդդիմության» երկարակեցության մոտավոր վերջնարդյունքը լինելու է ստորև ներկայացված Հայաստանը. Արևմուտքը Հայաստան պետություն չի ճանաչում, քաղաք-պետություն է ճանաչում, որը, լավագույն դեպքում, մոտ 20 հազար ք/կմ է լինելու, վատագույն դեպքում՝ 9 հազար ք/կմ, որը ներկայիս «ընդդիմությունը»՝ ամենայն հավանականությամբ ապագա իշխանությունը, կասի՝ ամեն դեպքում «ապրելու երկիր» է, այսպես, մինչև 2041:

Արևմտյան այս սցենարի հաշվարկն արված է եղել կործանվող Ռուսաստանի ֆոնին, այն Ռուսաստանի, որը հակառակն է ապացուցում, արդյունքում՝ հայկական արևմտամետությունն ու հակառուսականությունը միայն վնասում են հային և Հայաստանին:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 1784

Մեկնաբանություններ